Մարտի, 2021

now browsing by month

 
Posted by: | Posted on: 4 Մարտի, 2021

2020-2021 ուստարի

<<Ջինիշյան>> հիշատակի հիմնադրամի
Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան N2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը խորհրդի աշխատանքները ավելի արդյունավետ ու հետաքրքիր դարձնելու համար համագործակցում է <<Ջինիշյան>> հիշատակի հիմնադրամի հետ։
Ամսագրի ստեղծում
2020-2021 ուստարում լույս տեսավ <<Դպրոցը և ես>> աշակերտական խորհրդի մանկապատանեկան ամսաթերթի հերթական համարը։
Ամսաթերթում տեղ են գտել մեր ստեղծագործող աշակերտների մտքերն ու ստեղծագործությունները։ Ամսաթերթը սկսվում է հետևյալ կարգախոսներով. <<Մարդը ամենաբարձր նպատակին հասնում է այն ժամանակ, երբ լավ օրինակ է տալիս>>։
<< Դաստիարակում է ամեն ինչը՝ մարդիկ, իրերը, երևույթները, բայց ամենից առաջ և ամենից երկար ՝ մարդիկ ։ Նրանցից առաջին տեղում են ծնողները և մանկավարժները>>։

 

Ծառատունկ

2021 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Ա․ Սողոմոնյանի անվան N2 միջնակարգ դպրոցում անցկացվեց ծառատունկ։ Միջոցառումը միտված է <<10 մլն ծառ>> նախաձեռնության իրականացմանը։ Պայմանավորված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցով ու հետպատերազմական ժամանակահատվածով, համապետական ծառատունկն իր մեջ նաև մեր ժողովրդի վերածնվելու, ապրելու և ապրեցնելու խորհուրդն ունի։ Առհասարակ՝ <<10 մլն ծառ>>-ի գաղափարը մտահղացվել է որպես բնապահպանական շարժում, որպեսզի յուրաքանչյուր հայ իր պարտքը համարի գոնե մեկ ծառ տնկել։                Ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան դպրոցի մանկավարժները, 8-ից 12-րդ դասարանի աշակերտները տնօրեն Նաիրա Ներսիսյանի գլխավորությամբ։

                                       

 

 

 

 

 

Գեղարքունյաց ձմեռ-2021

27.02.2021թ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Ա․ Սողոմոնյանի անվան N2 միջնակարգ դպրոցում անցկացվեց <<Ո՛չ ծխախոտին>> խորագիրը կրող <<Գեղարքունյաց ձմեռ-2021>> մարզամշակութային միջոցառումը: Միջոցառման նպատակն է նպաստել մարզի ազգաբնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորմանը և ազգային խաղերի մասսայականացմանը: Սովորողների մասնակցությունը և ոգևորությունն աննախադեպ էր: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մ․ Սայադյանը բարեխղճորեն էր նախապատրաստվել ձմեռային խաղերի կազմակերպմանը: