Մեր թանգարանը

     Ռազմական տեխնիկայի գիտնական, տեխնիկական գիտության թեկնածու, ավագ գիտաշխատող գնդապետ Արշամ Հայրիկի Սողոմոնյան:

     Այս մարդու անունով է կոչվում մեր դպրոցը: Դպրոցում կա նրա անվան թանգարանը, որտեղ պահպանվում են նրա անձնական իրերն ու աշխատանքային գործունեությանը պատկանող նյութեր:

      Ծննդյան թիվը 1940 թվականն է, մանկության փողոցն ու դպրոցը Նորատուսն ու նրա՝ այն ժամանակվա ութամյան: Լրիվ միջնակարգը լրացրել է Քանաքեռում և այն 1957 թբականին ավարտելով՝ զորակոչվել Խորհրդային բանակ, ապա 1960-1963 թվականներին սովորել ու գերազանցության դիպլոմով ավարտել Կիևի Միխայիլ Կայինինի անվան բարձրագույն զինվորական ուսումնարանը և իր անուն ազգանվամբ ոսկեզօծել  ռազմագիտական ճանաչված այդ հաստատության բացառիկ շրջանավարտների պատվո տախտակը:

      Այսպես, յուրաքանչյուր կրթական հաստատություն մտնելով, նա փայլել է իր գերազանցությամբ:

 

      Կան մարդիկ, որոնք իրենց  ամբողջ կյանքի ընթացքում կառուցում են և արարում են: Ու շատ հաճախ նրանք անում են այդ հանուն բոլորի երջանկության: Տարիներ անց մենք օգտվում ենք այդ աշխատանքի տարբեր պտուղներից  և երախտագիտությամբ հիշում այդ մարդկանց: Այդպիսի մարդիկ շատ քիչ են, բայց նրանք նույնպես կան: Այդպիսին էր Արշամ Սողոմոնյանը: